«Աղջիկ-չղջիկ». Սոֆի Դեւոյանի ամառային լուքը

15:14   24 հունիսի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սոֆին շագանակագույն շորտ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնաշապիկի հետ։ Սոֆին հավաքել է մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ «Աղջիկ-Չղջիկ»,- մեկնաբանություններում գրել է Զարուհի Բաբայանի դուստրը, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված էր սիրելիի հետ։ Պարուհին գարնանային կերպարում էր։ Նա  կրում էր մուգ գույնի բլուզ ու տաբատ, դեղին բաճկոն։ Նրա վարսերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Սոֆին գրել էր․ «Լավ օրերը ետ կգան...»։



© NEWS.am STYLE