«Գնահատեք կյանքը, սիրեք մտերիմներին, մի կոցրեք հավատը ձեր ուժերի հանդեպ». Անահիտ Սիմոնյան

14:09   24 հունիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ նշել է ծննդյան օրը։ Երիտասարդ մայրիկն այդ առիթով նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կյանքի համար շնորհակալություն հայտնելով մայրիկին ու հայրիկին։

«Շնորհակալ եմ կյանքին վառ պահերի, թռիչքների ու անկումների համար։ Ես ցանկանում եմ բոլորին երջանկություն, բարություն եւ ջերմ ժպիտներ մաղթել։ Գնահատեք կյանքը, սիրեք մտերիմներին, մի կոցրեք հավատը ձեր ուժերի հանդեպ եւ ձգտեք հասնել երազանքին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կյանքին, որ ինձ հնարավորություն է տվել տեսնել աշխարհը, երջանկություն զգալ եւ պարզապես վայելել ամեն օրը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կաշվե տաբատ էր կրում, բաց գույնի բլուզ եւ սեւ երկարաճիտներ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Մեկնաբանությունների հատվածում Անահիտը ներկայացրել էր վստահ ու հաջողակ կնոջ երեք հատկանիշ․ «Սեր ինքդ քո նկատմամբ։ Վստահություն։ Կանացիություն։ Հիշեք ու զարգացրեք հենց այս հատկությունները, թանկագիններս»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE