«Ամենասիրուն ժպիտը». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

16:12   24 հունիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ է կրում, որը համադրել է մարզակոշիկների հետ։ Իննան արձակել է մազերն ու գլխազարդ ընտրել։ Մեկնաբանություններում դերասանուհին նշել է, որ այդ կերպարով հանդես է գալիս «Բեկորներ» հեռուստաեսերիալում։ Հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրան․ «Ամենասիրուն ժպտիը»։

Ավելի վաղ դերասանուհին նոր ֆոտոշարք էր ներկայացրել․ դերասանուհին ընտրել էր երկարաճիտներ, երկար վերարկու։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Իննայի երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ էին գրել․ «Յուրահատուկ»,«թագուհի», «աննման», «ուրիշ ես», «ռումբ»։



© NEWS.am STYLE