«Ինդիանա Ջոնս»-ի նկարահանումների ժամանակ Հարիսոն Ֆորդը վնասվածք է ստացել

22:23   24 հունիսի, 2021

Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը «Ինդիանա Ջոնս» ֆրանշիզազայի նկարահանումների ժամանակ վնասվածք է ստացել։ Այս մասին գրում է Deadline-ը՝ վկայակոչելով The Walt Disney Company-ի հայտարարությունը։

Հաղորդվում է, որ 78-ամյա Ֆորդը, որը գլխավոր դերակատարն է, մարտի տեսարանի փորձի ժամանակ վնասել է ուսը ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նկարահանող թիմը կշարունակի ժապավենի արտադրությունը, ներկայումս իրականացվում է դերասանի բուժման կուրսի գնահատում: Նկարահանումների ժամանակացույցը կփոխվի ըստ անհրաժեշտության, հստակեցրել են ընկերությունում:

Харрисон Форд получил травму во время съемок пятой части "Индианы Джонса"

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի հուլիսի 29-ին: Ֆիլմի նկարահանումներին մասնակցում են Մադս Միկկելսենը, Բոյդ Հոլբրուկը, Ֆիբի Ուոլեր Բրիջը եւ ուրիշներ: Ռեժիսորի աթոռը զբաղեցնում է Ջեյմս Մենգոլդը, որն ավելի վաղ նկարահանել է «Լոգան» եւ «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» ֆիլմերը: Սթիվեն Սփիլբերգը, որը նկարահանել է շարքի նախորդ մասերը, նախագծի պրոդյուսերներից մեկն է: Նոր «Ինդիանա Ջոնսի» համար երաժշտություն գրող կոմպոզիտոր է դարձել Ջոն Ուիլյամսը։ Նա աշխատել է նախորդ մասերի վրա։

Ֆրանշիզայի չորրորդ ֆիլմը՝ «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգի թագավորությունը», թողարկվել է 2008 թվականին:

Ավելի վաղ Empire ամսագիրը Ինդիանա Ջոնսին անվանել էր կինոյի պատմության մեջ մեծագույն հերոս։



© NEWS.am STYLE