Էլեգանտ. Լուսինե Թովմասյանի ամառային կերպարը

18:42   24 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուսինե Թովմասյանը միջին երկարության զգեստ է կրում։ Գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Լուսինե Թովմասյանը վառ բարձրակրունկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց, թեւնոցներ։

Օրերս Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրերում պատկերված էր երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրանց։ Լուսինեն նշել էր, որ կադրերն արվել են Գառնիի հեթանոսական տաճարում։



© NEWS.am STYLE