«Շատերն են ասում, որ ծանր խառնվացք ունեմ. միգուցե այդպես է, բայց դա ինձ հեռու է պահում տարատեսակ աղբից». Սարգիս Գրիգորյան

17:36   24 հունիսի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ դժվար է վստահում մարդկանց, բայց վստահելիս տրվում է անմնացորդ:

Դերասանն Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում գրել է․ «Շատերն են ասում, որ ծանր խառնվացք ունեմ` միգուցե այդպես է, բայց դա ինձ հեռու է պահում տարատեսակ աղբից, որ, լպրծուն կեցվածք ընդունելով, շողոքորթում է իբրև ընկեր կամ սրտացավ մտերիմ:

Գիտեմ՝ աղբից ազատվելու ճանապարհին տուժում են նաև մի քանի արժանապատիվ հոգիներ, սակայն, ինչ արած, կեղտից պաշտպանվելը նաեւ զոհեր է պահանջում: (Զոհերին) ասում եմ՝ կներեք, իսկ աղբին ասելու բան չունեմ`աղբը մնում է աղբ»,- գրել է նա:

Ավելի վաղ դերասանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում Սարգիսը պատկերված էր կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը երեկոյան կերպարում էր։ «Սերն է, որ․․․»,- հրապարակումը մեկնաբանել էր դերասանը։

 



© NEWS.am STYLE