Միշտ ոճային․ Իվետա Մուկուչյանի հմայիչ կերպարը

21:48   24 հունիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսակար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կոստյում է կրում։ Իվետան արձակել է մազերը եւ շպարված չէ։ Երգչուհին պատկերված է վարդերի փնջերի շրջապատում։ «Երջանիկ ես»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելիօ վաղ արված գրառմամբ Իվետան նշել էր՝ ունենալով ծանրաբեռնված գրաֆիկ՝ երբեմն լռությունը հայտնաբերում ես աղմուկի մեջ: «Խաղաղություն ես գտնում այն պահերին, երբ որեւէ մեկի դիտակետում չես: Նման պահերը պարզեցնում են միտքս, որպեսզի ես պատրաստվեմ նորից ժպտալ աշխարհին: Հենց այդ պահերից մեկում էլ լուսանկարիչն ինձ «բռնացրեց»»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE