«Սիրուն ու ներդաշնակ զույգ». Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկար է հրապարակել

19:39   24 հունիսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ «Փախան շոգից»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախություններ են գրել. «Սիրուն ու ներդաշնակ զույգ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում երկու երեխաների երիտասարդ մայրիկը գունավոր տաբատ էր կրում եւ բեժ գույնի բլուզ։ Դերասանուհին հավաքել էր մազերը, կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, խոշոր ականջօղեր, թեւնոցներ։ «Չքնաղ Լոռի»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE