«Հաճախ նվիրեք կանանց ծաղիկներ. հանուն իրենց հեքիաթային գեղեցկության». Սիլվա Հակոբյան

20:11   24 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սիլվան բաց գույնի գեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Սիլվա Հակոբյանի ձեռքին մեծ ծաղկեփունջ է։ «Հաճախ նվիրեք կանանց ծաղիկներ։ Ոչ թե ինչ-որ առիթով, այլ հենց այնպես։ Հանուն իրենց հեքիաթային գեղեցկության»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Սիլվան արձակել էր մազերը, նախապատվություն տվել նուրբ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել երգչուհուն․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE