Համարձակ բացվածքով զգեստ, ընդգծված որովայն․ Թամարա Գեւորգյանի գրավիչ կերպարը

22:52   24 հունիսի, 2021

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր Instagram-ում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է կանաչ երանգի զգեստ, որն ընդգծել է նրա նեղ գոտկատեղը։ Թամարայի մազերը հավաքված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․

«Հիմա ես գիտեմ, որ բոլոր ժպիտներն անուն ու հասցե ունեն։ Ես կգծեմ մի ուրիշ քարտեզ՝ իմն ու քոնը, ու մեր բոլոր հնարավոր ու անհնարին ճանապարհներն իրար կկապեմ։ Ես գծել կսովորեմ այնպես, ինչպես գրկել սովորեցի ․․․»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր բաց երանգի հանդերձանք․ դեկոլտեով տոպ, եթերային կիսաշրջազգեստ, իսկ կերպարը համադրել էր նույն գույնի գլխակապի հետ։ Թամարան մեղմ շպարով էր, մազերն արձակված էին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․

«Ես գիտակցում եմ,

որ ոչինչ չեմ վերահսկում,

երբ ամբողջ աշխարհը հետաձգում եմ

քեզ տեսնելու համար,

Սեր իմ...»։

«Անթերի», «սիրուն», «խելացի», - մեկնաբանություններում գրել էր նրա երկրպագուները։

 

Լուսանկարը՝ @arvin.kocharian



© NEWS.am STYLE