Ամբողջ ճշմարտությունը հայկական ջազ-էլիտայի մասին. ի՞նչ ինտրիգներ են հյուսում Լեւոն Մալխասյանն ու Վահագն Հայրապետյանը

20:45   3 հոկտեմբերի, 2013

Հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը Yerevan Music Week-ի շրջանակում ելույթ չունեցավ Miraif խմբի հետ, ինչպես խոստացված էր: Ընդ որում, ոչ պակաս հայտնի Վահանգ Հայրապետյանը՝ նույնպես: Եվ այս ամենը, պարզվում է, Մալխասյանի ինտրիգների պատճառով: Մանրամասները NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց Miraif-ի ճանաչված ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան:

«Լեւոն Մալխասյանին նախապես հրավված էր որպես հատուկ հյուր, որպեսզի մեզ հետ մեկ կոմպոզիցիա կատարի: Ավելի վաղ նման առաջարկությանն արձագանքել էին երեւանյան մեր ընկերները, ում երաժշտական կարգավիճակը, ի տարբերություն Մալխասյանի, հավասար է կատարողական արվեստի համաշխարհային մակարդակի: Նրանք են Գոռ Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը: Եվ ահա վերջերս կազմակերպիչները սկսեցին մեզ ասել, որ Լեւոնը գումար է պահանջում, ընդ որում՝ խոսում է ո՛չ միայն իր անունից… Նա, հավանաբար, չգիտեր, որ կազմակերպիչներից մեկը մեր վաղեմի ընկերն է: Չի կասկածել, որ այդ տեղեկությունը մեզ կհասնի»:

Պարզվում է՝ Լեւոն Մալխասյանն առաջին անգամ չէ իրեն բացասական լույսի ներքո ներկայացնում. «Մալխասյանը համերգներից մեկի ժամանակ փորձել էր սեփականացնել մեր հոնորարների մի մասը, որ տրամադրել էին հովանավորները: Այդ դեպքում նույնպես չգիտեր, որ մենք ծանոթ ենք: Նրան օգնության եկան լուրջ քեռիներ, խնդրեցին աղմուկ չբարձրացնել, վերադարձրեցին գումարը, եւ հարցը փակվեց: Հետո մենք ներեցինք նրան եւ հայրենիք հաջորդ այցելության ժամանակ հաշտվեցինք»:

Մալխասը ոչ միայն հետապնդել է կազմակերպիչներին՝ «իրեն առաջարկելով նրանց եւ գումար պահանջելով». «Վերջին զրույցի ժամանակ Լեւոն Մալխասյանն ընդհանրապես չափն անցավ՝ Արմեն Մերաբովին ուղիղ տեքստով հայտարարելով, որ առաջին բաժինն ինքն է նվագելու՝ իր խմբի հետ, քանի որ «Բալի՛կ ջան, հանդիսատեսին չի կարելի խաբել: Չէ՞ որ սա ֆիլհարմոնիկ հանդիսատես է, դուք 1.5 ժամ չեք ձգի»: Եվ այս ամենն ասվում էր ամենայն լրջությամբ: Այսինքն՝ «խոզին սեղան նստեցրու, նա ոտքերն էլ կդնի սեղանին»:

Մարիամի խոսքով, իրենք «ծերուկին» հրավիրել էին համերգին մասնակցելու, սակայն «հավատուրաց ինտրիգի արժանացան, որը տխուր նստվածք տվեց: Արդյունքում, Ֆիլհարմոնիկում շլացուցիչ համերգ ստացվեց: Այն տեւեց 2.5 ժամ՝ առանց ընդմիջման: Հենց սկզբից դահլիճը թնդում էր ծափահարություններից, իսկ վերջում հանդիսատեսը ոտքի կանգնեց: Չէ՞ որ Արտիստի համար այդ մեծագույն երջանկություն է: Բոլորը, ովքեր ճանաչում են մեզ, կարող են հաստատել, որ յուրաքանչյուր համերգի ընթացքում մենք ելույթ ենք ունենում անմնացորդ՝ ամեն ինչ տալով հանդիսատեսին: Եվ այն, որ Լեւոն Մալխասյանն իր արարքով եւ խոսքերով իսկապես վիրավորեց անձամբ ինձ (Արմենը պարզապես ծիծաղեց), ինձ իրավունք է տալիս այլեւս երբեք նրան ձեռք չմեկնել: Ցավում եմ, որ չնայած տարիքին, մարդը չի կարողացել պայքարել իր վախերի դեմ»:

Ինչ վերաբերում է Վահագն Հայրապետյանին. իր բացակայությունը ջազմենը պատճառաբանել է այն հանգամանքով, որ կազմակերպիչները հարկ չեն համարել անձամբ իր հետ կապ հաստատել. «Եթե իմ Ընկերն ինձ հրավիրում է իր համերգին, ես չեմ էլ մտածում հարցնել կազմակերպիչների, հոնորարի եւ այլնի մասին… Արդյունքում, եկան իսկական ընկերները. Արմեն Հյուսնունցը, ով պարզապես տիեզերական կատարեց հատուկ իր համար Արմեն Մերաբովի գրած հեղինակային ստեղծագործությունը: Եկել էին Գոռ ու Եվա Սուջյանները, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, ինչպես նաեւ ելույթ ունեցավ «երաժշտության մեջ շքեղ մտավորական» Տիգրան Պետրոսյանը»:

Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

Պատրաստեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE