«Իրական գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանն առօրյա կերպարում

23:46   24 հունիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երգչուհին սեւ հանդերձանքով է։ Աստղիկի ալիքավոր վարսերն արձակված են, նախապատվությունը տվել է առօրյա նուրբ շպարին։ Հրապարակմանը կից նա հեշթեգերում նշել է «#ՀենցԱյնպես», իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ հղել՝ գրելով․ «Իրական գեղեցկություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի զգեստ էր կրում։ Աստղիկն արձակել էր մազերն ու նվազագույն շպար էր ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE