Էմբեր Հերդը կնկարահանվի «Ակվամենի» երկրորդ մասում հակառակ Դեփի երկրպագուների բողոքների

10:02   25 հունիսի, 2021

Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը կնկարահանվի «Ակվամեն» ֆիլմի երկրորդ մասում հակառակ նրա նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի երկրպագուների բողոքների, որոնք պահանջում էին նրան հեռացնել Մերայի դերից։ Հերդն Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ֆիլմի ռեժիսոր Ջեմյս Վանի բացիկը։ «Էմբեր, բարի գալուստ Ատլանտիդա»,- ասված է բացիկում։

We Got This Covered պորտալի հաղորդմամբ՝ DC կինոտիեզերքի երկրպագուները կոչ են արել արտիստի մասնակցության պատճառով բոյկոտել ժապավենը։ Նրանք Twitter-ում սկսել են #boycottaquaman2 հեշթեգն օգտագործել եւ նախագծի հեղինակներին մեղադրել, որ նրանք արհամարհում են Էմբեր Հերդի մասին բացասական նորությունները։  

View this post on Instagram

A post shared by Amber Heard (@amberheard)

2019թ․-ին Ջոնի Դեփի երկրպագուները խնդրագիր են ստեղծել՝ պահանջելով նրա նախկին կնոջը զրկել դերից «Ակվամեն 2» ֆիլմում։ Երկրպագուները նշել են, որ միասին ապրելու ընթացքում դերասանուհին բազմաթիվ անգամներ բռնություն է գործադրել ամուսնու նկատմամբ։ Այս պահին խնդրագիրն ավելի քան 1,8 միլիոն ստորագրություն ունի։

Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015թ․-ի փետրվարին, սակայն արդեն մեկ տարի անց նրանց ամուսնությունը փլուզվել է։ Ավելի ուշ Դեփը նախկին կնոջ դեմ դատական հայց է ներկայացրել են 50 միլիոն դոլար պահանջել հոդվածի համար, որում Հերդն իրեն ընտանեկան բռնության զոհ էր համարել։ Դերասանն ընդգծել է, որ նրա խոսքերը զրպարտություն են։ 2020թ․-ի փետրվարին համացանցում է հայտնվել աստղերի խոսակցությունը, որի ընթացքում դերասանուհին խոստովանել է, որ ծեծի է ենթարկել նախկին ամուսնուն։

 



© NEWS.am STYLE