«Խրվել են կեղտի ու ինքնախաբեության մեջ». Այզան քննադատել է Գուֆի եւ նրա ընտանիքի պահվածքը

11:46   25 հունիսի, 2021

Օրերս Այզա Դոլմատովան մի քանի աղմկոտ հայտարություն է արել։ Հաղորդավարուհին հայտնել է, որ վերամիավորել է նախկին ամուսնու եւ ավագ որդու հոր՝ Գուֆի հետ։ Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Այզան եւ Գուֆը միմյանց չեն հասկացել․ Դոլմատովան երաժիշտին մեղադրել է ստելու ե դավաճանության համար։ Հաղորդավարուհին մեկնաբանել է իրադարձությունները՝ ներկայացնելով ընտանեկան հարաբերությունների մանրամասները։

«Ողջույն։ Նախ, ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել հազարավոր մարդկանց, որոնք ինձ մինչ այսօր աջակցում են։ Տունը լի է ծաղիկներով։ Ես եւ իմ թիմը շատ զանգներ, հաղորդագրություններ ենք ստանում։ Ես անսահման երջանիկ եմ։ Ես անսահման սիրում եմ ձեզ։ Երկրորդ, ցանկանում եմ զարմանք արտահայտել, թե ինչպես հերթական անգամ 2 միլիոն դիտում ունեցա Stories բաժնում։

View this post on Instagram

A post shared by A I Z A D O L M A T O V A (@aizalovesam)

Ցանկանում եմ ձեզ կրկին ծանոթացնել ինձ հետ եւ մի քանի կարեւոր փաստ պատմել իմ մասին։ Առաջինն ու ամենակարեւորը։ Ես երբեք չեմ ստում: Ես չեմ կարողանում ստել են քայլել մարդկանց վրայով։ Ես այն ազնիվ անպիտանն եմ, որը միշտ ստանում է։ Ալյոշայի եւ նրա ընտանիքի վերաբերյալ կասեմ անկեղծ։ Նրա դիանստիայում ադեկվատ է եղել միան նրա տատիկը, որն ինձ անկեղծորեն սիրում էր։

Այս ամբողջ իրավիճակում ուրախացրել է Օլգա Դոլմատովան (Գուֆի քույրը), որը մոռացել է բարին, որը ես նրան արել եմ։ Ես նույնիսկ ետ չեմ ուզում տված գումարը։ Օլյա, դու գրելո՞ւ ես իմ երեխայի հոգեկան վիճակի մասին․ ե՞րբ ես վերջին անգամ տեսել երեպաներիդ, բաշխել ես խեղճերին, անօրինական մասնագիտություն յուրացրել, որի գլխավոր հաճախորդը եղբայրդ է։ Այո՛, այո՛, եւ այդ մասին նա է ինձ պատմել։ Ձեր ընկերությունը սուզվել է կեղտի, ինքնախաբեւության մեջ։ Այո՛, Ալյոշա, դու ճիշտ էիր, երբ ասացիր, որ ինձ այդքան ծեր, հիվանդ ու գեր մարդ հարկավոր չէ, այդ պատճառով էլ ես քեզ մոտ չեմ թողնել մարմնիս։ այս ամբողջ իրավիճակում խղճում են Յուլյային»,- Instagram-ում գրելլ է աստղը։ Հայտնի է դարձել նաեւ, որ շուտով կթողարկվի Գուֆի նոր սկավառակը։ Որոշ օգտատերեր կարծել են, որ սկանդալը ստեղծվել է հանուն PR-ի։  

Այզան Գուֆի հետ ամուսնացել է 2008թ․-ին, սակայն 2013թ․-ին նրանց ամուսնությունը փլուզվել է։ Նրանք որդի ունեն՝ Սեմը։ Ռեփերն այժմ հանդիպում է բլոգեր եւ ձեռնարկատեր Յուլյա Կորոլեւայի հետ, իսկ Այզան վերջերս է բաժանվել երաժիշտ Օլեգ Մայամիից։



© NEWS.am STYLE