Բացառիկ լուսանկար. դատական նիստից հետո Բրիթնի Սփիրսին նկատել են ընկերոջ հետ

12:39   25 հունիսի, 2021

Հունիսի 23-ին կայացած դատական նիստի ընթացքում իր նկատմամբ խնամակալությունը դադարեցնելու խնդրանքից հետո առաջին անգամ նկատել են Բրիթնի Սփիրսին։ 

39-ամյա երգչուհուն նկատել են մեքենայի ղեկին ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ, որը նստած է եղել առջեւի նստատեղին․ նրանց նկատել են դատարանում Բրիթիի ելույթից ժամեր անց, որի ընթացքում նշել է, որ խնամակալի կողմից իրեն «ստրկացած» է զգացել։ Կարծես թե հետեւի նստատեղին անվտանգության աշխատակիցն է նստած եղել։ 

Ասգարին եւ Սփիրսը միասին են 2016թ․-ից, սակայն զույգը չի կարող օրինականցնել հարաբերությունները։ Սփիրսը հայտարարության մեջ նշել է, որ իրեն ստիպել են ներարգանդային պարույր տեղադրել, որ չկարողանա երեխաներ ունենալ առանց այն հեռացնելու իրավունքի․ «Ես ցանկանում եմ ամուսնանալ եւ երեխայի լույս աշխարհ բերել։ Ես ցանկանում էի հեռացնել ներարգանդային պարույրը եւ երեխա ունենալ, բայց ինձ թույլ չեն տվել, քանի որ չեն ցանկանում, որ ես ծննդաբերեմ»։  

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE