«Իմ առավոտը». Հասմիկ Կարապետյանի բնական կերպարը

11:12   25 հունիսի, 2021

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն արձակել է մազերը։ Նա բնական շպար է ընտրել ու ակնոց է կրում։ «Իմ առավոտը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ Հասմիկ Կարապետյանը հրապարակել էր որդու՝ Գրիգորի լուսանկարն ու նրան շնորհավորել մեկամյակի առիթով․ «Շնորհավոր մեկամյակդ, իմ որդի, իմ Գրիգոր։ Դու Աստծո նվերն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Օրհնված եղիր։ Միշտ եղիր առողջ, երջանիկ եւ ապրիր խաղաղ ու գունավոր աշխարհում։ Թող Աստված քեզ միշտ իր ձեռքերում պահի»,- գրել է երջանիկ մայրիկը։



© NEWS.am STYLE