«Իմ անկախությունն ու ազատությունը երբեք ոչնչի հետ չեմ փոխել ու չեմ էլ պատրաստվում». Արմինկա

15:13   25 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ոչ ոք չի կարող իրեն թելադրել՝ ինչպես ապրել, ինչ խոսել ու ինչ գրառում կատարել իմ անձնական սոցիալական տարածքում:

«Իմ անկախությունն ու ազատությունը երբեք ոչնչի հետ չեմ փոխել ու չեմ էլ պատրաստվում: Ոչ ոք չի կարող ինձ թելադրել՝ ինչպես ապրել, ինչ խոսել ու ինչ գրառում կատարել իմ անձնական սոց տարածքում: Դա իմ որոշելիքն է միայն: Կարողացեք տարբերել մարդկանց, բոլորին նույն արշինով մի չափեք:

Գիտեմ, դժվար է հավատալ, որ մարդն իր ողջ կյանքը կարող է ապրել՝ հավատարիմ
մնալով իր սկզբունքներին ու իր կամքին, բայց, հավատացեք, բացառություններ լինում են»,- գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին կիսվել էր իր մտքերով։ «Էս համատարած քաոսի ու մղձավանջի մեջ մնում է միայն պինդ գրկել ու փայփայել մեր սիրելիներին ու հարազատներին: Անգնահատելի զգացոցողություն է, երբ մտքերդ, հույզերդ, վախերդ ու երազանքներդ կիսում են համախոհ մարդիկ՝ ընտանիքում, ընկերների շրջանում կամ,պարզապես, ծանոթ ու անծանոթ միջավայրում: Ես շարունակում եմ մնալ ՀԱՅ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին, հայի կամքին ու արժանապատվությանը: Խավարամիտները, ցավոք, գերիշխող մեծամասնություն են այսօր, բայց միշտ հիշել է պետք, որ ԼՈՒՅՍԸ հաղթում է խավարին»,- գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE