«Տիկնիկ». Մարտայի ամառային կերպարը

16:13   25 հունիսի, 2021

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգրչուհին սեւ հագուստ է կրում։ Մարտա Կիրակոսյանն արձակել է մազերը, արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել․ «Տիկնիկ»։

Օրեր առաջ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Մարտան պատկերված էր որդու՝ Նեոյի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրան։ Մարտան, ինչպես միշտ, ոճային կերպարում էր․ նա բաց գույնի կիստաբատ էր կրում եւ բլուզ, որոնք համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցներն ու վառ շպարը։

 



© NEWS.am STYLE