«Բնությունն օգնում է մեզ կարգի բերել մեզ ու մեր մտքերը». Լիա Զախարյանի լուսանկարը Պարզ լճից

19:43   25 հունիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Դիլիջանում։ Լիան բաց գույնի տաբատ է կրում եւ տոպ։ Դերասանուհին արձակել է մազերը, սպորտային գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ «Բնությունն օգնում է մեզ կարգի բերել մեզ ու մեր մտքերը»,- մեկնաբանություններում գրել է Լիան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի, լայնեզր տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Լիան արձակել էր մազերը, իսկ արտահայտիչ դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE