Կատյա Լելը բախվել է դիետայի բացասական հետեւանքներին

14:59   25 հունիսի, 2021

Ռուս երգչուհի Կատյա Լելը Teleprogramma.pro-ի հետ զրույցում պատմել է իր օրգանիզմի վրա տարբեր դիետաների բացասական ազդեցության մասին։

Արտիստը հիշել է, թե ինչպես է 2010թ․-ին երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւն իր առաջ խնդիր դրել նիհարել ու կշռել 46 կիլոգրամ։ Լելը նշել է, որ այդ կտրուկ փոփոխությունները լրջորեն ազդել են իր ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։  

Երգչուհու խոսքով՝ այդ շրջանում ինքը ոտքերը հազիվ էր քարշ տալիս էներգիայի անբավարար քանակի պատճառով, իսկ կարիերայում գրանցած հաջողությունները հաճույք չէին պատճառում։ Երգչուհին նշել է, որ դիետայի հետեւանքները կործանարար էին։ «Դա բացարձակապես ճիշտ չէր իմ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի համար»,- խոստովանել է Լելը՝ հավելելով, որ մինչ այժմ չի կարողանում հասկանալ նիհարության միտումը։

Երգրչուհին հայտնել է, որ չի դադարել հետեւել քաշին։ Նա շարունակում է պարբերաբար սպորտով զբաղվել։ Արտիստն ընդգծել է, որ հարկավոր է առաջին հերթին լսել մարմնին եւ դրա հետ ներդաշնակ ապրել։



© NEWS.am STYLE