Սնուփ Դոգն Instagram-ում Մաքսիմ Գալկինի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

16:37   25 հունիսի, 2021

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգն Instagram-յան էջում ռուս հեռուստահաղորդավար Մաքիմ Գալկինի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։

Արտիստը «Лучше всех» («Լավագույնը բոլորից») հաղորդման հատված է հրապարակել, որում Գալկինը ստուդիա է հրավիրում տաղանդավոր երեխաների։ Տեսանյութում հաղորդավարը զրուցում է երիտասարդ շախմատիստի հետ եւ նրան առաջարկում իր կարողությունները ստուգել շախմատի աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի հետ։ Միայն թե, փոքրիկը վախեցել է այդ մրցակցությունից եւ արտասվել հենց շոուի ստուդիայում։

View this post on Instagram

A post shared by snoopdogg (@snoopdogg)

«Բոլորն իրենց գանգստերի նման են պահում, մինչ խաղ է մտնում Անատոլի Կարպովը»,- ասված է Սնուփ Դոգի հրապարակման մեկնաբանություններում։

Լուսանկարը՝ Robert Lachman/Los Angeles Times via Getty Images



© NEWS.am STYLE