«Рідна мати моя». Կիրկորովը երգել է ուկրաիներենով մշակույթի նախարարության «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո (վիդեո)

18:22   25 հունիսի, 2021

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, որին ներառել են այն աձանց «սեւ ցուցակում», որոնք սպառնալիք են ներկայացնում Ուկարինայի ազգային անվտանգությանը, հուզական է արձագանքել արգելքին։ Երգիչն «աբսուրդ» է անվանել փաստը, որ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցանկում են ներառել Ուկարիայի ժողովրդական արտիստի։

«Որոշ կարճ խելքով չինովնիկներ այդ կերպ փորձում են բոնուսներ հավաքել՝ պորտաբուծության անելով լոզունգների եւ նացիոնալիստական քարոզչության միջոցով։ Բայց այդ մարդիկ չգիտեն, չեն հասկանում, որ հիմա չես կարող արգելել ստեղծագործությունը։ Երաժշտությունը չես սահմանափակի թղթերով կամ սահմաններով»,- ասել է Կիրկորովը։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov)

Նա նաեւ հայտարարել է, որ իր տանը միշտ հյուրընկալվելու են ուկարիանացիներ, հնչելու են ուկրաինական երգեր։ Խոսքի ավարտին Կիրկորովը ուկրաիներենով մի քանի տող է կատարել «Пісня про рушник» ստեղծագործութունից։



© NEWS.am STYLE