«Մոռացված նախնիների ստվերները». Փարաջանովի ֆիլմը լավագույնն է ճանաչվել ուկրաինական կինոյի պատմության ընթացքում

15:56   25 հունիսի, 2021

Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» լեգենդար ֆիլմը գլխավորել է «Ուկրաինական պատմության ընթացքում 100 լավագույն ֆիլմերի» ցանկը։ Այն կազմվել է Դովժենկո- կենտրոնի եւ Ուկրիաինայի կինոքննադատների միության հարցման արդյունքներով։

Ֆիլմերի ամբողջական ցանկն, ինչպես նաեւ փորձագետների առանձին ցանկերին կարելի է ծանոթանալ կենտրոնի կայքում։

«Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը նկարահանվել է 1964թ․-ին Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ Միխայիլ Կոցյուբինսկու համանուն ստեղծագործության էկրանավորումը ուկարիանական Ռոմեոյի եւ Ջուլիետի՝ Իվան Պալիյչուկի ե Մարիչկա Գուտենյուկի սիրո պատմությունն է։ Ֆիլմը նկարահանվել է գուցուլական հյուղակներում՝ Կրիվորիվնյա գյուղի մերձակայքում, ուր Միխայիլ Կոցյուբինսկին գրել է պատմվածքը։

Նկարահանումների ընթացքում Սերգեյ Փարաջանովն ու օպերատոր Յուրի Իլյենկոն կոնֆլիկտ են ունեցել։ Հերթական վեճի ընթացքում Իլյենկոն ասել է ռեժիսորին․ «Վաղը՝ առավոտյան վեցին, դու կմահանաս։ Ես քեզ մենամարտի եմ հրավիրում։ Կկրակենք վեց քայլ հեռավորությունից»։ «Կկրակենք գուցուլական ատրճանակներով»,- ասել է Փարաջանովը։ Զենքը վերցրել են տեղի բնակիչներից մեկից։ Մենամարտին եկել են մարտավկաների հետ․ Փարաջանովն՝ իր օգնականի, Իլյենկոն՝ կնոջ՝ Լարիսա Կադոչնիկովայի եւ կինոստուդիայի տնօրենի հետ։ Հանդիպումը նշանակվել է Չերեմոշ գետի հին կամրջի վրա։ Երբ Իլյենկոն կագննել է դրա վրա, ջուրը քշել-տարել է գերանների մի մասը, օպերատորին ստիպված եղել հանել ջրից։ Մենամարտը չի կայացել։

 



© NEWS.am STYLE