Լարիսա Դոլինան վարակվել է կորոնավիրուսով

17:13   25 հունիսի, 2021

Երգչուհի Լարիսա Դոլինան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին «StarHit» պորտալին հայտնել են նրա ծանոթները։

Երգչուհին հիվանդանոց չի գնացել․ հիվանդությունը թեթեւ է ընթանում, եւ բուժումն անցնում է տանը։ «Լարիսա Ալեքսանդրովնան, իսկապես, հիվանդացել քովիդով։ Նա մի քանի օր ջերմություն է ունեցել, առկա էր թուլություն, կորել էր հոտառությունը։ Թեստերը ցույց են տվել, որ առկա է կորոնավիրուսային վարակ»,- հայտնել են Դոլինայի ծանոթները։

Արտիստը հետեւում է ինքնամեկուսացման ռեժիմին։ Դոլինան հրաժարվել է մասնակցել մոտակա հանրային միջոցառումներին։



© NEWS.am STYLE