«Իտալացի է». Մադոննա Հարությունյանը պատմել է՝ ինչպես է ծանոթացել սիրելիի հետ

17:47   25 հունիսի, 2021

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ընտրյալի հետ հանդիպում է արդեն մեկ տարի։ Մադոննան այդ մասին հայտնել է՝ Instagram-յան էջում պատասխանելով հետեւորդների հարցերին։ Օգտատերերը ոճաբանին տարբեր հարցեր են ուղղել, սակայն դրանց մեծ մասն անձնական կյանքին էին վերաբերում։

Այս օրերին Մադոննան սիրելիի հետ Կիպրոսում է։ Նա նշել է, որ ընտրյալն ազգությամբ իտալացի է։ Զույգը ծանոթացել է Երեւանում՝ թեմատիկ երեկույթներից մեկի ընթացքում։

Օգտատերերը Մոդոննային հարցրել են նաեւ՝ արդյոք իր ու դերասան Սոս Ջանիբեկյանի դուստրը մայրիկի հետ է։ Մադոննան նշել է, որ Անաիսը հայրիկի հետ է։



© NEWS.am STYLE