Մահացել է հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը

09:00   26 հունիսի, 2021

Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան  էջիջ։

«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում....»։

Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։ 

Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան։

View this post on Instagram

A post shared by Gayane Aslamazyan (@gayane_aslamazyan)

Գայաներ Ասլամազյանը հաղորդավարի հետ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «2020-2021 I hate you …. Իմ լավ ու տաղանդավոր ընկեր՝ քո մեծ ու բարի սիրտը չդիմացավ....»։

Нет описания.

Քրիստինե Պեպելյանը գրել է․ «Բարի ճանապարհ, Գեւ ջան»։

Нет описания.

Մեկ ամիս առաջ հաղորդավարը գրառում էր կատարել, որում ասվում էր․ «Կյանքիսս ամեն վայրկյանն ապրելու եմ ինչպես վերջինը»։



© NEWS.am STYLE