Քանյե Ուեսթը դատի է տվել Walmart-ին՝ մարզակոշիկների կեղծման պատճառով

15:07   26 հունիսի, 2021

Դեռ Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի գաղտնի սիրավեպի մասին լուրերը չմարած, ռեփերը ստիպեց նորից խոսել իր մասին։ Այս անգամ նա սկանդալի կենտրոնում է հայտնվել իր սեփական՝ Yeezy, ապրանքանիշի կոշիկների կեղծման պատճառով։

Walmart խանութների խոշոր ցանցը, ինչպես պնդում է արտիստը, ավելի ցածր գներով վաճառում է իր մարզակոշիկների կրկնօրինակները: Դրա համար Քանյեն առեւտրի հսկային դատի է տվել։ Երաժիշտի հայտարարության մեջ ասվում է, որ կեղծիքների վաճառքը ֆինանսական կորուստներ է բերում եւ բացասաբար է ազդում ընկերության բրենդի վրա: Նման կոշիկը գրեթե անհնար է տարբերել օրիգինալից, իսկ ներսի հատվածում այն շատ ավելի վատն է։ Դիմումում ներկայացվում են սպորտային կոշիկներ որակի մասին դժգոհ հաճախորդների բողոքները, իբր, նրանք արագ են մաշվում եւ անհարմար է կրելը։

Ուեսթի փաստաբաններն արդեն կապվել են Walmart-ի հետ, որպեսզի նրանք իրենց կայքից հանեն հավաքածուն, սակայն ընկերությունը հրաժարվել է դա անել եւ պատրաստ է պաշտպանել իր ազնիվ անունը դատարանում. Մենք լուրջ ենք վերաբերում նման պնդումներին եւ դիտարկում ենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում մենք դատարանում կպատասխանենք այն բանից հետո, երբ մեզ կտրվի բողոքը», — հայտարարել են Walmart-ում։

Աղբյուրը՝ Peopletalk.ru



© NEWS.am STYLE