12:41 26 հունիսի, 2021Դերասան, կատարող Գոռ Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ եւ երեք որդիների հետ։

Իր Instagram-ում հրապարակված կադրում դերասանը գրկել է փոքրիկ որդուն, ընտանիքի անդամները գրկախառնված են։ Գոռի կինը՝ Հրուշը կրում է ամառային, ուսերը բաց, սպիտակ գույնի զգեստ։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Կին ու երեխեք ո՞վ ունի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ Հրուշի եւ երեք որդիների հետ։ «Ինձ համար իրենցից էն կողմ աշխարհը վերջանում է։ Սուգուբը սիմեյնի նկար»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։
Հիշեցնենք, որ դերասանը երրորդ անգամ հայր է դարձել 2020թ.-ի սեպտեմբերին։