Արեւիկ Ուդումյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

19:34   26 հունիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկ դստեր՝ Նունեի հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում Արեւիկը մեղմ գրկել է դստերը։ Նա կրում է ամառային սեւ զգեստ, լայնեզր ոճային գլխարկ։ Արեւիկի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկը գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ «Պակասում է մեկը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը․ խոսքը զույգի դստեր՝ Նունեի մասին էր։ Երիտասարդն մայրիկն օգտագործել էր նաեւ «ընտանիք», «Հայաստան», «սեր» հեշթեգերը։



© NEWS.am STYLE