«Անկրկնելի»․ Մանե Գրիգորյանի հրապուրիչ կերպարը

22:47   26 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր լուսանկարներ է հրապարակել,  որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Instagram-ում տեղադրված կադրերում հաղորդավարուհին կրում է գեղեցիկ նախշերով, ուսերը բաց բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախընտրել է ընդգծված շպար։ Հրապարակմանը կից Մանեն դիմելով իր հետեւորդներին գրել է․

«Այնքան դրական էներգիա եմ ստանում ձեզնից, դուք չեք էլ պատկերացնում։

Իմ հետևորդներն ամենալավն են։ Սիրում եմ ձեզ։

Օրեր առաջ հրապարակված կադրում Մանե Գրիգորյանը կրում էր սեւ երանգի, ուսերը բաց բլուզ, արեւապաշտպան ակնոց եւ գլխակապ։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել էր․  «Չգիտեմ՝ ուր կտանի մեզ ճանապարհը վաղը, բայց որ այդ ճանապարհը Հայաստանում եւ Արցախում է, դա հաստատ գիտեմ: Մնալու եմ միշտ այստեղ»։

Լուսանկարները՝ melsdani



© NEWS.am STYLE