Ռոզա Ֆիլբերգի եւ երգիչ Մհերի նոր լուսանկարը

23:37   26 հունիսի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր՝ երգիչ Մհերի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Ռոզան կրում է մոխրագույն գույնի երեկոյան զգեստ, ինչն ընդծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Ընտանեկան կադրին կից երգչուհին գրել է․ «Ողջույն քույրեր եւ եղբայրներ»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Ռոզան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Նա սեւ-սպիտակ լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին արել. «Ինչպես միշտ հրապուրիչ»։



© NEWS.am STYLE