Գիտեի՞ք արդյոք. «Առաջին վրիժառուն․ Դիմակայություն․». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

12:09   27 հունիսի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ռուսո եղբայրների՝ 2016թ.-ի «Առաջին վրիժառուն․ Դիմակայություն» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1.Ֆիլմը հանդիսանում է «Կապիտան Ամերիկայի» եռերգության երրորդ, միաժամանակ նաեւ վերջին մասը, Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի տասներեքերորդ եւ երրորդ փուլի առաջին  ֆիլմը։

2.Կինովարձույթում սա առաջին ֆիլմն է, որտեղ որպես հակառակորդ ներկայացված է «Երկաթե մարդը»՝ Ռոբերտ Դաունի կրտսերի կատարմամբ։

3.Ջերեմի Ռեններն ասել է, որ ֆիլմը կարելի է համարել «Վրիժառուների» հերթական մասը, քանի որ ֆիլմում մեծ թվով մասնակիցներ կան, իսկ Էնթոնի Մակին ֆիլմն անվանել է  «Վրիժառուները. Մաս 2.5»:

4.Ֆիլմում  առաջին անգամ հայտնվել է  Սեւ պանտերան, որի դերի համար դիտարկվում էր Չադ Լ. Քոուլմենը: Արդյունքում այն ստացել է Չեդվիկ Բոուզմանը։

5.Մայրուղու հետապնդման տեսարանը ամբողջությամբ նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի։

6.Երկար տարիների բանակցություններից հետո Sony եւ Marvel ստուդիաները համաձայնության են եկել ֆիլմում «Սարդ-մարդուն» ներառելու մասին: Հիշեցնենք, որ այդ կերպարի իրավունքները մինչ օրս պատկանում են Sony ընկերությանը։

7.«Դիմակայությունը» Marvel-ի չորրորդ ֆիլմն է, որը կարողացել է ավելի քան մեկ միլիարդ դոլար վաստակել կինովարձույթում:

8.«Սարդ-մարդու» դերի համար հաստատվել է Թոմ Հոլանդը, որը կաստինգի եզրափակիչ փուլում ստիպված է եղել առանձին կինոփորձեր անցկացնել Ռոբերտ Դաունի կրտսերի եւ Քրիս Էվանսի հետ:

9.Սա Marvel-ի առաջին ֆիլմն է, որտեղ Թոնի Սթարքը օգտագործել է միայն մեկ «Երկաթե մարդու» կոստյում՝ Mark XLVI-ը:

10.Ըստ ավանդույթի ՝ ֆիլմում կա Սթեն Լիի կամեո, որը խաղում է FedEx ընկերության առաքիչի դերը։

11.Marvel Studios-ի ավանդույթի համաձայն, ֆիլմը տիտրերից հետո ունի տեսարան: Այս ֆիլմում նրանք երկուսն են։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE