«Երջանկության եւ ներդաշնակության ամենամեծ ցուցիչը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտության բացակայությունն է»․ Սաթենիկ Հազարյանը՝ համարձակ կերպարում

10:49   27 հունիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել բնության գրկում։

Instagram-ում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է համարձակ բացվածքով վերնաշապիկ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկը գրել է․

«Երջանկության եւ ներդաշնակության ամենամեծ ցուցիչը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտության բացակայությունն է»:

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք էր ընդունել ծովի ֆոնին։ Նա կրում էր կարմիր լողազգեստ, սեւ վերնազգեստ եւ նույն երանգի լայնեզր գլխարկ։ Սաթենիկն արձակել էր մազերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկը գրել էր․ «Հանգստից ձեզ հետ տարեք ծով ժպիտներ...»։



© NEWS.am STYLE