13:43 27 հունիսի, 2021Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել համարձակ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին պատկերված է հին ավտոբուսի մեջ։ Նա կրում է սպիտակ շապիկ, մուգ գույնի զուգագուլպաներ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Իննայի մազերն արձակված են, նվազագույն շապրով է, իսկ ձեռքրում պահում է լուսանկարչական ապարատ։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են դրական խոսքեր հղել․ «Կրակոտ աղջիկ», «տարբերվող», «անիրական»։

Ավելի վաղ դերասանուհին նոր ֆոտոշարք էր ներկայացրել․ դերասանուհին ընտրել էր երկարաճիտներ, երկար վերարկու։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Իննայի երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ էին գրել․ «Յուրահատուկ»,«թագուհի», «աննման», «ուրիշ ես», «ռումբ»։
Լուսանկարները՝ theeiconn, gorkphoto