Աննա Գրիգորյանը՝ կրքոտ կերպարում (ֆոտո)

15:51   27 հունիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրքոտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է մուգ գույնի բոդի, ինչն ընդգծել է նրա անթերի կազմվածքը։ Աննայի ուղիղ հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու շպարված չէր։ «Տիեզերքը ոսկորներումս, աստղերը՝ հոգումս, ժպիտը՝ դեմքիս, սերը՝ շուրթերիս, հավատը՝ սրտումս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։

Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դերասանուհուն դրական խոսքեր գրել։

 

Լուսանկարները՝ Karapetyan_photoworks,

griglusphoto, gagik_petrosyan_



© NEWS.am STYLE