«Մենք ու մեր Սեւանը»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր ջերմ գրկախառնությունը

21:39   27 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սիլվան ամուր ու ջերմ գրկել է Միլային։ Նրանք մեղմ ժպտում են։ Երգչուհին կրում է ջինսե կամբինեզոն, սպիտակ բլուզ։ Նրա վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։

«Մենք ու մեր Սեւանը», - հրապարակումը մակագրել է երգչուհին։ Իսկ Սիլվայի երկրպագուները շտապել են բազում հաճոյախոսություններ ուղղել նրանց։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան կրում էր գունավոր ու հետաքրքիր նախշերով հագուստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։ Հրապարակումը երգչուհին չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE