Կիսատաբատ, ամառային բլուզ․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը Եգիպտոսից

20:31   27 հունիսի, 2021

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվում է լուսանկարով եւ տեսանյութերով։ Հրապարակած նոր լուսանկարում Դիանան ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Իր Instagram-ում տեղադրված կադրերում նա կրում է կիսատաբատ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, վարդագույն բլուզ, բարձրակրունկներ։ Դիանայի մազերն արձակված են, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում է ոճային փոքրիկ պայուսակը։ «Մթության մեջ լույս...», - հրապարակումն այսպես է մակագրել Դիանա Գրիգորյանը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Դիանան գրել էր․ «Այս կյանքում խաչմերուկները շատ են, կարմիր, կանաչ, դեղին լուսազդանիշներն անդադար հետեւում են մեզ, սարսափելին այն է, որ մեր կյանքում դեղին`սպասման լուսազդանիշն է հաճախ հանդիպում, սպասում, սպասում, անդադար ու անընդմեջ սպասում: Խաչմերուկներն իրոք շատ են, տարակուսանքը`մեծ, որն է մերը, որն է այն ուղին, որն ուղղորդված է Տիրոջ կողմից. Աղոթել է պետք, աղոթել եւ կրկին սպասել, կրկին այդ դեղին, սպասման գույնը, որն ամենահաճախն է հանդիպում մեզ»:



© NEWS.am STYLE