«Երբ դու գաս, իմ հոգին կխաղաղվի...». Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը

13:12   28 հունիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Էվան սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Երբ դու գաս, իմ հոգին կխաղաղվի... խոստանում եմ կյանքդ արեիի պես լուսավորել ու ջերմացնել»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Էվան հավաքել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին հագուստը համադրել էր բեժ գույնի բարձրակրունկների հետ, կերպարն ամբողջական էին դարձրել զարդերը՝ ականջօղեր, վզնոց եւ թեւնոց։ «Հավաքիր գեղեցիկ պահերը»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE