«Ռումբ». Սրբուկը՝ հրապուրիչ կերպարում

14:09   28 հունիսի, 2021

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ բոդի է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Սրբուկը, որը 2019թ․-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը, արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Թեեւ երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, հետեւորդները գնահատել են կերպարն ու նրան դրական խոսքեր են ուղղել․ «Ռումբ», «այնքան յուրահատուկ եք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սրբուկը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Երգչուհին բարձրակրունկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր բնական դիմահարդարումը։ Հետեւորդները երգչուհուն դրական խոսքեր էին գրել. «Միշտ փայլում ես»։



© NEWS.am STYLE