Իրինա Շեյքը՝ Ջուլիեթի դերում (ֆոտո)

16:13   3 հոկտեմբերի, 2013

Ռուսական սուպերմոդել Իրինա Շեյքը հանդես է եկել «Ռոմեո եւ Ջուլիեթ»-ից Ջուլիեթի դերում: Մոդելը մասնակցել է Harpers bazaar ամսագրի Romeo and Juliet fashion story ֆոտոսեսիային:

 

Իր Instagram-ում Իրինան նոր լուսանկարներ է տեղադրել եւ շնորհակալություն հայտնել ամսագրին` իր ուժերը նոր դերում փորձելու հնարավորություն ընձեռելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շեյքը կիսամերկ նկարահանվել էր V Man ամսագրի համար:

Ամսագրի 10-րդ տարեդարձի կապակցությամբ Իրինան գրեթե ամբողջությամբ մերկացել է: Ամսագրին տված հարցազրույցում մոդելը նշել է.

«Ես մեծացել եմ Եմանժելինսկ փոքրիկ գյուղում: Մենք այգի ունեինք, որտեղ դպրոցից հետո ես կարտոֆիլ եւ լոլիկ էի տնկում: Երբեք չեմ մտածել, որ կապրեմ Փարիզում կամ Նյու Յորքում: Ես մոդել դարձա 20 տարեկանում, ինչը շատ ուշ է: Եկա Փարիզ եւ շատ վատ էի խոսում անգլերեն: Ես կեցվածք ընդունել չգիտեի, մի բնակարանում ապրում էի այլ մոդելների հետ, ովքեր ծիծաղում էին ինձ վրա: Նրանք նիհար էին, իսկ ես փարթամ կառուցվածք ունեի: Նրանք ասում էին, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Իսկ երբ հայտնի մոդել դարձա, հասկացա, որ բոլորը հետաքրքրվելու են իմ անձնական կյանքով: Բայց ես չեմ բարձրաձայնում Ռոնալդուի հետ իմ անձնական կյանքի մասին: Այդ միայն մեր երկուսի գործն է»:

Ի դեպ, Շեյքի ֆոտոսեսիան անցկացվել է հենց Ռոնալդուի հայրենիքում՝ Պորտուգալիայում:



© NEWS.am STYLE