Էլեն Ասատրյանի «street style»-ը Երեւանից

16:19   28 հունիսի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Էլենը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել վառ շպար։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ «Ինչպե՞ս եք պայքարում այս անմարդկային շոգի դեմ»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ գույնի հագուստ՝ տոպ, բարձր գոտկատեղով, լայն փողքերով տաբատ, բարձրակրունկներ։ Էլենն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել նուրբ շպար։ «Կատարյալ», «բարության մարմնացում», «Երեւանի սիրուն աղջիկ», - գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE