Բեն Աֆլեքը ցանկանում է Ջենիֆեր Լոպեսին առաջարկություն անել մինչեւ տարվա ավարտը

23:06   28 հունիսի, 2021

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը ցանկանում են ամուսնանալ երկրորդ անգամ։ Նրանք ծրագրում են դա անել մինչեւ այս տարվա ավարտ, հայտնում է The Sun-ը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Աֆլեքը ծրագրում է Լոպեսի հետ ամուսնանալ մինչեւ 2021թ․-ի ավարտը, քանի որ լրջորեն վախենում է նրան կորցնել երկրորդ անգամ։

«Ձեւականորեն նոր հարաբերություններն ընդամենը մի քանի շաբաթ է՝ սկսվել են, սակայն իրականում նրանք սիրավեպը շարունակում են այնտեղից, ուր տարիներ առաջ կանգ էին առել»,- ընդգծել է ինսայդերը։

Սիրահարներն արդեն վաղուց ամեն ինչ գիտեն միմյանց մասին՝ ինչպես լավ, «այնպես էլ վատ ու անճոռնի» կողմերը։ Նրանք զրոյից չեն սկսում, նշել է աղբյուրը։ Ենթադրվում է, որ Աֆլեքը Լոպեսին առաջարկություն կանի հուլիսի 24-ին՝ երգչուհու ծննդյան 52-ամյակին։

Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2000-ականներին, դերասանը դեռ այն ժամանակ առաջարկություն է արել երգչուհուն, սակայն հարսանիքը չի կայացել։ 2004թ․-ի հունվարին հայտնի է դարձել, որ նրանց հարաբերությունները փլուզվել են։

Ավելի վաղ հաղորդվում էր, ր արտիստները միասին են անցկացրել հանգիստը Մոնտանայում։ Ապրիլին Լոպեսը չեղարկել է նշանադրությունը բոյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ, իսկ Աֆլեքը հունվարին բաժանվել է սիրելիից՝ դերասանուհի Անա դե Արմասից։

 



© NEWS.am STYLE