Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու լուսանկարը հանգստից

15:19   28 հունիսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ հանգստի է մեկնել, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում զույգը պատկերված է բնության գրկում։ «Ջերմություն եմ ուղարկում բոլորիդ»,- հրապարակումը մակագրել է Անահիտը։ Հետեւորդները մեկնաբանություններում զույգին հաճոյախոսություններ են արել․ «Շատ եմ սիրում ձեզ շատ գեղեցիկ զույգ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը սեւ բլուզ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն, իսկ նուրբ դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Անահիտը կերպարն ամբողջացրել էր վզնոցով։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները երիտասարդ մայրիկին դրական խոսքեր էին գրել․ «Խոսքերն ավելորդ են, շլացուցիչ»։



© NEWS.am STYLE