Հոլիվուդյան դերասանը դիմել է հայերին՝ հրապարակելով Արցախի ամենահայտնի տեսարժան վայրի լուսանկարը

15:52   28 հունիսի, 2021

Ամերիկացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Ջոզեֆ Գորդոն-Լեւիթը հայտարարել է, որ իր նոր նախագծի համար Հայաստանում կրկնօրինակման դերասանների է որոնում։ Այդ մասին նա գրել է Facebook-յան էջում՝ հրապարակելով Արցախի գլխավոր տեսարժան վայրի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը։

«Ամենն, ինչ ձեզ հարկավոր է, հեռախոսն է»,- լուսանկարը մակագրել է դերասանը։

Լեւիթը իր նախագիծը թողարկում է hitRECord-ով։ Այս ընկերությունը տարբեր կրիչներ է օգտագործում այնպիսի նախագծերի արտադրության համար, ինչպիսիք են կարճամետրաժ ֆիլմերը, գրքերը եւ DVD-ները։

hitRECord-ը ստեղծարար մեդիահարթակ է, որը Ջոզեֆ Գորդոն-Լեւիթի կողմից ստեղծվել է 2004թ․-ին։ Դերասանը հայտնի է «Սկիզբ», «Խավարի ասպետը», «Կոբրայի նետում», «Լինկոլն», «Սնոուդեն», «Կյանքը հիասքանչ է», «Ժամանակի հանգույց» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով։



© NEWS.am STYLE