Եղիսաբեթ Երկրորդին նկատել են կեցավայրի ճանապարհին, ուր կանգ է առել արքայազն Հարին

10:11   29 հունիսի, 2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը գնացել է Ֆրոգմոր-հաուս քաղաքամերձ կեցավայր, ուր կանգ է առել նրա թոռը՝ արքայազն Հարին, հայտնում է The Sun-ը։

Թագուհուն ղեկին են նկատել Հարիի՝ լոնդոնյան «Հիդրոու» օդանավակայանից դուրս գալուց 30 րոպե անց։ 

Արքայազնը Մեծ Բրիտանիա է մեկնել՝ արքայադուստր Դիանայի 60-ամյակի առիթով արձանի բացմանը մասնակցելու։ Սա նրա առաջին այցն է ԱՄՆ-ից թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո, որը տեղի է ունեցել ապրիլին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Եղիսաբեթը ցանկություն ունի տեսնելու թոռանն «ամենից հետո, ինչ կատարվել է» եւ հանդես գալ «խաղաղարարի դերում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եղիսաբեթ Երկրիորդն ընտանիքի անդամներին թույլ է տվել տեղեկատվական պատերազմ սկսել արքայազն Հարիի դեմ։

 



© NEWS.am STYLE