11:49 29 հունիսի, 2021Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ է կրում, որն առանձնանում է կտրվածքով ոտքի հատվածում։ Ժաննան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Աչքին կոնտակը շատ ավելի ինտիմ ճանապարհ է, քան բառերը երբեւէ կարող են լինել»,- հրապրակման մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Անտանելի գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ժաննան պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, գլխազարդ ընտրել։ «Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, որ կանայք, ոչ երեխաները։ Մենք կարող ենք միայն ինչ-որ բանով կիսվել մարդկանց հետ, որոնց սիրում ենք»,- գրել էր նա։