19:41 28 հունիսի, 2021Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Մարիամը շպարված չէ, արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։

Օրերս հրապարակված կադրերում Մարիամ Ալեքսանյանը սպիտակ հագուստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արձակել էր մազերը, ընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել էր նա։