«Ամենագեղեցիկ հայուհիներից մեկը». Լուսինե Թովմասյանի ու ամուսնու լուսանկարը Լոռիից

22:11   28 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Լոռիում։ Երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու հետ. գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Մեկնաբանությունների հատվածում Լուսինե Թովմասյանը նշել է, որ հիանալի ժամանակ են անցկացրել։ Հետեւորդները զույգին բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ամենագեղեցիկ հայուհիներից մեկը»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինե Թովմասյանը միջին երկարության զգեստ էր կրում։ Գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Լուսինե Թովմասյանը վառ բարձրակրունկներ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ժամացույց, թեւնոցներ։



© NEWS.am STYLE