«Սիրելի Երեւան». Սոսո Պավլիաշվիլին կնոջ հետ Հայաստան է գալիս (վիդեո)

20:39   28 հունիսի, 2021

Երգիչ Սոսո Պավլիաշվին կնոջ՝ Իրինա Պատլախի հետ Երեւան է գալիս: Երաժիշտն, ամենայն հավանականությամբ, Հայաստանում կնշի ծննդյան օրը։ Հունիսի 29-ին Պավլիաշվիլին 57 տարեկան է դառնում։

Պավլիաշվիլին «Ինստագրամ» սոցիալական ցանցում կնոջ հետ տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով ծրագրերի մասին։ «Մեկնում ենք մեր սիրելի Երեւան»,- նշել է երաժիշտը՝ հարյուրապատիկ լավը ցանկանալով նրանց, ովքեր իրենց բարին ու լավն են կամենում։

View this post on Instagram

A post shared by Сосо Павлиашвили (@soso_pavliashvili_official)

Երբ Պավլիաշվիլին ավարտել է խոսքը, նրա կինը սկսել է կատարել  ամուսնու «Երեւան» երգը, իսկ Պավլիաշվին շարունակել է։



© NEWS.am STYLE