Տիմատիի մայրը մեկնաբանել է «Холостяк» նախագծի հաղթող Կատյա Սաֆարովայի տեսանյութը հանգստից

14:56   29 հունիսի, 2021

«Холостяк» նախագծի հաղթող Եկատերինա Սաֆարովան մի քանի օր շարունակ կիսվում է Ֆրանսիայում հանգստի տպավորություններով։ Նա հանգստի է մեկնել ընկերուհիների հետ։ 

Երկրպագուները տարակուսած են, թե ինչու են Եկատերինան եւ Տիմատին հանգիստն առանձին անցկացնում։ Ընդ որում, Սաֆարովան ավելի վաղ հայտարարել է, որ ռեփերն իրեն ծանոթացրել է ընտանիքի հետ։ Եվ թվում է՝ երաժիշտի նոր սիրելին դուր է եկել նրա մայրիկին՝ Սիմոնա Յակովլեւնային։ Նա հավանում է մոդելի հրապարակումները Instagram-ում եւ նույնիսկ մեկնաբանում դրանք։

View this post on Instagram

A post shared by Katerina Safarova (@kat_safarova)

Սաֆարովան տեսանյութ է հրապարակել, որն արվել է ջրի վրա ճոճվող լողավազանի վրա։ «Ես կմահանայի այդ ճոճի արդյունքում»,- մեկնաբանություններում գրել է Սիմոնան։ «Ես պաշտում եմ, երբ ծովը ճոճում է»,- նրան պատասխանել է Սաֆարովան։

View this post on Instagram

A post shared by Katerina Safarova (@kat_safarova)

Ի դեպ, օգտատերերի կարծիքով՝ Սիմոնա Յունուսովան չի սիրում Անաստասիա Ռեշետովային եւ ամեն կերպ փորձում է Instagram-ում խոցել նրան, իսկ ռեփեր մեկ այլ նախկին կնոջ՝ Ալյոնա Շիշկովայի հետ ջերմ հարաբերություններ ունի։ Սակայն Ռեշետովան խոսել է Ռեշետովայի հետ «թշնամության»  մասին։

 



© NEWS.am STYLE